Ֆոտո պատմություններ
2016 Մար
30
Պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրությունների նախնական արդյունքների ներկայացում և քննարկում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Օրինավորության խթանումը պաշտպանության ոլորտում» ծրագրի շրջանակներում կատարել է պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրություններ, որոնց արդյունքները ներկայացվել են և քննարկվել ս.թ. մարտի 30-ին: Թեմատիկ ուսումնասիրությունները վերաբերում են պաշտպանության ոլորտում գնումների և ակտիվների օտարման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը, Ազգային ժողովի կողմից խորհրդարանական վերահսկողության իրականացման, ինչպես նաև զինվորների ընտրական իրավունքի իրացման խնդիրներին: