Lragir.am. Տնտեսագետ Արտակ Մանուկյանը հոդված է հրապարակել, որտեղ փորձել է ճշտել, թե ինչու է էլեկտրաէներգիայի գինը այսքան ստացվել: Հրապարակումը նպատակ ուներ խոշարացված պատկերով վեր հանել միտումները, օրինակ, դրանցից մեկը՝ ուսումնասիրել ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքի հիմնավորումը: 2015 թ. նոյեմբեր-2016 թ. հունվար ամիսներին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայկական ատոմային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան շուրջ 11 տոկոսով ավելացել է, ՀԷԿ-երն ավելացրել են 15 տոկոսով, և դրան զուգընթաց ՋԷԿ-երը նվազեցրել են իրենց էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները մոտ 15 տոկոսով: Նախկինում մնացորդային սկզբունքով օգտագործում էինք ՋԷԿ -երի արտադրած թանկ, հիմա՝շատ ավելի էժան էլեկտրաէներգիա՝ արտադրված ատոմակայանի և ՀԷԿ-երի կողմից, ինչը նշանակում է, որ միջին կշռված ինքնարժեքը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը ձեռք է բերում ՝ նվազել է:

Երկրորդ գործոնը գազի գինն էր, գազը ձեռք էր բերվում 189 դոլարով, ինչպես է ստացվում, որ տնտեսվարողները 270 դոլար են վճարում, իսկ պայմանագրով նախատեսվում է 165 դոլար: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է սակագինը նվազեր մինչև 2016 թ. փետրվարի 1-ը, որովհետև մինչև օգոստոսի 1-ը (եթե նկարչություններ այստեղ չծնվեն), սակագինը շուրջ 6 դրամով կնվազի: 36 մլրդ. դրամի կարգի օբյեկտիվ պարտք էին ասում, դա պետք էր 3 տարում մարել, մեկ տարվա թանկացման միջոցով մենք վճարեինք: 24 մլրդ. արագացված տեմպերով փորձեցին ՀԷՑ-ին վերադրաձնել, դա ներառվել է ներկա սակագնի մեջ: Օգոստոսի 1-ին 24 մլրդ դա պետք է հետ գնա:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը իր հարցմանն ի պատասխան ստացված փաստաթղթից ընդգծում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ 2.8 մլրդ դրամի ժողովուրդը լրացուցիչ գումար է վճարել: Սա նշանակում է, որ ժողովրդին ոչ «Տաշիր գրուպն» է սուբսիդավորում, ոչ էլ կառավարությունը, այլ ժողովուրդն է սուբսիդավորում կառավարությանը և Տաշիր Գրուպին: Թող ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը բացատրի, թե ինչու հունվարի 1-ից հետո 6 դրամով ավել պետք է վճարել և երկրորդը , ամենակարևոր հանգամանքը հանրային փողով հանրային վստահութամբ, մարդ բերելու կուլտուրան էր, որ մտցրեց պարոն Նազարյանը:

«Սուբսիդավորումը խաղ էր և բլեֆ, խտրական վերաբերմունք կար: Սուբսիդավորում ասվածը հանրության ուշադրությունը ժամանակավոր շեղելու քայլ էր, ես այն ժամանակ էլ էի ասում սեպտեմբերից, հոկտեմբերից այս կողմ կտեսնեք սուբսիդավորումը որևէ էական դեր չի կատարելու: Սուբսիդավորման լիմիտը 250 կ/վատ ժամն էր, ձմռան ամիսներին դա շատ դժվար է պատկերացնել, որ որևէ ընտանիք ավելի քիչ է ծախսում, հետո ավելացել է ցրտերի հանգամանքը, կա նաև գազի սակագնի և գազի հաշվարկի նկատմամբ անվստահություն»,- նշում է տնտեսագետը:

Թեհմինե Ենոքյանի ռեպորտաժը