Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելուց հետո մի շարք տնտեսագետներ առայժմ միայն Հայաստանի տնտեսության կրած վնասների մասին են խոսում: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացնում է ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի մարտահրավերներն ու հակասություները: «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում նա բացասական հետևանքները մեղմելու համար առաջարկում է ԵՏՄ պետգնումների ընդհանուր համակարգ ստեղծել, որով հնարավոր կլինի մասնակցել տնտեսական միասնական տարածքի գնումներին: Միասնական պորտալը կնվազեցնի Հայաստանում միջնորդավորված գնումները, օրինակ՝ տեսնելով, որ ավելի էժան գներով առաջարկ կա, անմիջապես այդ ընկերությունից պետգնումներ կատարել:

Տես «Առավոտ» օրաթերթի նյութն ամբողջությամբ: