Ազատություն ռադիոկայան. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հրապարակած զեկույցի համաձայն՝ 2014-ին Հայաստանում առանց բաց մրցույթի իրականացվել է 178 մլրդ դրամի պատվեր: Զեկույցում նշվում է, որ 2014-ին պետական գնումների շուկայում նկատվում է կայուն միտում՝ գնումների հիմնական մասը իրականացվում է ոչ մրցակցային հիմունքներով, ինչը մեծացնում է ընտրվող մասնակցի կախվածությունը պատվիրատուից: ԹԻՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանի գնահատմամբ՝ նախորդ կառավարության գործունեության շրջանի համեմատ, գնումների ոլորտում իրավիճակը վատթարացել է: «Թափանցիկության մասով կա բավականաչափ մեծ հետընթաց, ավելին՝ տվյալների մուտքագրման նկատմամբ ընդհանրապես պատշաճ հսկողություն չկա»:

Տես նյութը Ազատություն ռադիոկայանի կայքում: