Ս.թ. նոյեմբերի 19-ին «Հայկական ժամանակը» «Ֆինանսների նախարարությունում հաշվել չգիտե՞ն» վերնագրով հոդվածում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարարության (ՖՆ) հրապարակած մի շարք ԶԼՄ-ների ՖՆ ուսումնական կենտրոնի Դիլիջանի մասնաշենքին վերաբերող տեղեկատվության վերաբերյալ պարզաբանմանը` ի պատասխան ս.թ. նոյեմբերի 13-ին «Ազատության» «Ֆիննախի Դիլիջանի ուսումնական կենտրոնում պետական միջոցները «անարդյունավետ են ծախսվում»» նյութի: Վերջինս ներկայացրել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների փորձագետ Արտակ Մանուկյանի կարծիքը ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնում պետական միջոցները անարդյունավետ ծախսելու վերաբերյալ:

«Հայկական ժամանակում» մասնավորապես ասվում է: «Երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փորձելով հերքել այս պնդումները: «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի՝ Դիլիջանում կառուցվող մասնաշենքի վերաբերյալ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետի տեղեկատվության եւ դրա հիման վրա որոշ լրատվամիջոցներով հնչած եզրահանգումների կապակցությամբ` ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործման համար անհրաժեշտ տնտեսական ապրանքների գնումն իրականացվել է առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` բանակցային ընթացակարգով...»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սա ամենեւին էլ հերքում չէ: «Բանակցային գործընթացը» այն է, երբ գերատեսչությունը որեւէ ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու նպատակով առաջարկներ է ուղարկում մի քանի կազմակերպությունների ու վերջիններիս պատասխանների հիման վրա որոշում, թե նրանցից ով պետք է մատակարարի այդ ապրանքը: Սա բաց մրցույթ չէ: Սա այդ գերատեսչության նախընտրած անձից գնում կատարելու ամենակարճ ու «օրինական» ճանապարհն է: Ինչ վերաբերում է ճոխ գնումներին, ապա ֆիննախը ոչ միայն չի հերքում, այլեւ ուղղակի հաստատում է այդ պնդումը, բայց դրա համար որոշ հիմնավորումներ է բերում: «ՀՀ ՖՆ Ուսումնական կենտրոնի Դիլիջանի մասնաշենքի կառուցումն ի սկզբանե հետապնդել է կենտրոնը տարածաշրջանային ուսումնական հաստատության վերածելու նպատակ»:

Տես «Հայկական ժամանակը»: