ԹԻՀԿ 2013-2015 թթ. ռազմավարությունը մոնիտորինգի է ենթարկվել ԹԻ ազդեցության գնահատման մատրիցայի միջոցով
Ս.թ. նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) աշխատանքային քննարկում World café ձևաչափով: Քննարկման ընթացքում ԹԻՀԿ աշխատակազմը ԹԻ ազդեցության գնահատման մատրիցայի միջոցով քարտեզագրել է ԹԻՀԿ 2013-2015 թթ. ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունները հանրային կառավարման, ընտրությունների և հանրային գույքի կառավարման ոլորտներում: Ազդեցության գնահատման քարտեզագրման նպատակն էր որոշել, թե ինչ չափով է յուրաքանչյուր ռազմավարական ոլորտում ԹԻՀԿ կատարած աշխատանքը նպաստել քաղաքականության և օրենսդրության բարեփոխմանը, մարդկանց, ՔՀԿ և համայնքի վարքագծի փոփոխությանը, օգնել, որ հակակոռուպցիոն ուղերձը հասնի ավելի մեծ լսարանի և բարձրացնի իրազեկությունը: ԹԻՀԿ աշխատակիցները նաև դիտարկել են հայտարարված այս կամ այն նպատակին չհասնելու պատճառները և արել համապատասխան եզրակացություններ: Մեկօրյա աշխատանքային քննարկման արդյունքները հիմք կհանդիսանան ԹԻՀԿ 2016-2020թթ ռազմավարության մշակման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԹԻՀԿ աշխատակազմը մասնակցել է «Մոնիտորինգը ԹԻ ազդեցության գնահատման մատրիցայի միջոցով» դասընթացին:

