Ս.թ. նոյեմբերի 2-ին և 3-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) աշխատակազմը մասնակցել է «Մոնիտորինգը ԹԻ ազդեցության գնահատման մատրիցայի միջոցով» դասընթացին: Այն վարում էր ԹԻ քարտուղարարության Մոնիտորինգի, գնահատման և ուսուցման համակարգող Դանիելա Վեռները: Դասընթացը նպատակ ուներ մասնակիցներին ներկայացնելու ազդեցության մոնիտորինգի մոտեցումը և Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) մոնիտորինգի ուղեցույցը: ԹԻ ազդեցության գնահատման մատրիցայի միջոցով մոնիտորինգը ճկուն մոտեցման հնարավորություն է ընձեռում և կարող է կիրառվել բազմազան պայմաններում՝ անկախ առկա մոնիտորինգի ու գնահատման համակարգի գործունեությունից:

Դասընթացի խնդիրներ թվում են՝ արդյունավետ մոնիտորինգի ու գնահատման համակարգի իրականացման հիմնական եզրերի ու հասկացությունների և մոնիտորինգի ազդեցության ԹԻ նոր մոտեցման հիմնական տարրերի ըմբռնումը, ԹԻ ազդեցության գնահատման մատրիցայի կիրառումը որպես մոնիտորինգի գործիք սեփական ծրագրերում ու նախաձեռնություններում, որոշելով, թե ինչպես ինտեգրել հաշվետվողականությունն ու ուսուցումը սեփական աշխատանքային գործընթացներում: