ԹԻՀԿ մշակած «Պետական գնումների աուդիտի վերաբերյալ ուղեցույցը» հավանության է արժանացել ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից
«Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի տեղեկանքի որակի բարելավմանն ուղղված ջատագովություն» ծրագրի շրջանակում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի համար մշակել է «Պետական գնումների աուդիտի վերաբերյալ ուղեցույց»: Ս.թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը հավանություն է տվել ուղեցույցին՝ հանձնարարելով աշխատակազմի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչությանը աշխատակազմի համար հատուկ դասընթացներ կազմակերպել և միջոցներ ձեռնարկել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող գնումների ոլորտի մեթոդաբանության զարգացման և կատարելագործման նպատակով:

