Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի տեղեկանքի որակի բարելավմանն ուղղված ջատագովություն
Դրամաշնորհային ծրագրեր

Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի տեղեկանքի որակի բարելավմանն ուղղված ջատագովություն

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է խթանել պետական բյուջեի կազմման հաշվետվողականությունը և դրա նկատմամբ վերահսկողությունն ու պետական բյուջեի թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Դրան կարելի է հասնել հետևյալ խնդիրների իրականացմամբ՝ բարելավելով պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի տեղեկանքի որակը, անմիջականորեն ներգրավել պետական պաշտոնատար անձանց հետ՝ նրանց տրամադրելով տեղեկանքում վեր հանված հաշվետվողականության հետ առնչվող խնդիրների վերլուծությունը և դրա հիման վրա ջատագովություն անել՝ ուղղված տեղեկանքի ընդգրկվածությունն ընդլայնելուն, ավելի թիրախավորված դարձնել շնորհատուների տեխնիկական աջակցությունը պետական բյուջեի կառավարման բարեփոխումներին, և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ավելի հասանելի դարձնել այդ տեղեկանքում առկա իրենց գործունեության համար օգտակարտեղեկատվությունը:
Արդյունքները` Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի տեղեկանքի բարելավված որակ, պետական բյուջեի կատարման գործընթացների ու արդյունքների վերաբերյալ որոշ առանցքային շահագրգիռ կողմերի իրազեկության բարձրացում, պետական բյուջեի կատարման և վերահսկման գործում խոշոր տեղական և միջազգային շահագրգիռ կողմերի բարելավված համագործակցություն, որոշում կայացնողների, մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարարության և այլ նախարարությունների, ավելի մեծ հանձնառություն և ներգրավվածություն ուղղված Վերահսկիչ պալատի ավելի որակյալ տեղեկանքի միջոցով բացահայտված հիմնախնդիրների և թերությունների վերացմանը, պետական բյուջեի կատարման հետ կապված առանցքային խնդրահարույց ոլորտների վեր հանում:
Իրականացման ժամկետ` 01.11.2014 - 31.07.2015
Բյուջե` 4,100,000.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բյուջեի և քաղաքականության առաջնահերթությունների կենտրոն, Վաշինգտոն, ԱՄՆ