Ընդհանուր տեղեկություններ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ.-ին և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:

Ծառայության նպատակ և նկարագրություն

ԹԻՀԿ-ը հայտարարում է կազմակերպության արտաքին հաղորդակցության դիագնոստիկայի և ռազմավարության մշակման խորհրդատվական ծառայության մատուցման մրցույթ, որի արդյունքում ակնկալվում է ուսումնասիրել կազմակերպության արտաքին հաղորդակցությունը, տարածման ուղիները և քոնթենթը (կայք, սոցիալական մեդիա, մեսիջներ և այլն) և մշակել արտաքին հաղորդակցության ռազմավարություն և գործողությունների պլան: Ակնկալվում է նաև, որ ընտրված թեկնածուն/կազմակերպությունը տրամադրի խորհդրատվություն (follow up consultancy) հաստատված պլանի իրականացման ընթացքում։

Ակնկալվող արդյունքներ

Ծառայության արդյունքում ակնկալվում է՝

  • արտաքին հաղորդակցության դիագնոստիկայի զեկույց
  • արտաքին հաղորդակցության ռազմավարություն և գործողությունների պլան
  • Follow up խորհրդատվություն

Ժամկետներ

Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել 2022թ. հունվարի 24-ից:

Տեխնիկական գնահատում

Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • նմանատիպ առաջադրանքների իրականացման հաջողված փորձ (35%),
  • կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (35%),
  • ծառայության արժեք (30%):

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը, իսկ կազմակերպության դեպքում՝ նաև կազմակերպության նկարագիրը,
  2. փորձագետ(ներ)ի ինքնակենսագրական,
  3. ծառայության արժեքը,
  4. կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ և հաղթել է,
  5. երկու երաշխավորող անձանց կոնտակտներ:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերեն կամ հայերեն [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2022 թ. հունվարի 21-ը օրվա վերջ՝ որպես նամակի թեմա նշելով «Արտաքին հաղորդակցության խորհրդատվական ծառայություններ»: