Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ.-ին և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար ԹԻՀԿ-ն երկարատև տեսլական է սահմանել «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի»։
Ծառայության նպատակ և նկարագրություն
ԹԻՀԿ-ն հրավիրում է անհատներին/կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ անիմացիոն ինֆոգրաֆիկաների միջոցով ուսուցողական 10 տեսանյութերի պատրաստման համար։ Տեսահոլովակների պատրաստման ընթացքում ընտրված թեկնածուն/կազմակերպությունը պետք է համագործակցի կազմակերպության աշխատակազմի և սցենարիստի հետ:
Ակնկալվող արդյունքներ
Ծառայության արդյունքում ակնկալվում է 10 տեսանյութերի պատրաստում՝ երիտասարդների իրազեկման նպատակով մշակված սցենարիների հիման վրա։ Տեսանյութերը առնչվելու են կոռուպցիայի թափանցիկ և հաշվետու կառավարման, ակտիվ քաղաքու ձևավորմանն առնչվող թեմաներին Մեկ տեսանյութիտևողոթյունը չպետք է գերազանցի 1,5 րոպեն։ Տեսանյութերի լեզուն հայերենն է։ Տեսանյութերի թիրախ լսարանը երիտասարդներն են։
Ժամկետներ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019 թ. հոկտեմբերի 23-ն է: Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել նոյեմբերի 1-ից։ Տեսանյութերը պետք է պատրաստ լինեն մինչև 2019 թ.դեկտեմբերի 1–ը։
Տեխնիկական գնահատում
Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- Տեսանյութերի մշակման կոնցեպտ (40%);
- Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ և կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (20%)
- Ծառայության արժեք (40%):
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- Հայտ (օրինակը՝ կից),
- Հայտատուի համառոտ կենսագրությունը
- Հայտատուի նախկինում իրականացրած 1-2 նմանատիպ աշխատանքների օրինակներ/հղումներ/։
- Կազմակերպությունների ցանկ, որոնց համար անհատը/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել հայերենով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Ուսուցողական տեսանյութի պատրաստում»:
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 091569685 հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մինչև 2019 թ. հոկտեմբերի 23-ը: