Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ուսումնասիրության արդյունքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կորոշի՝ ԹԻՀԿ դիմումը վարույթ ընդունել, թե՝ ոչ: Հոկտանյանի կարծիքով, եթե հանձնաժողովը պարզի, որ Տարոն Մարգարյանին կամ նրա մերձավորներին պատկանում են երթուղայինների գծեր, ապա դա դիմումը վարույթ ընդունելու և քննելու լուրջ հիմք կհանդիսանա, քանի որ կվկայի հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցում քաղաքապետի շահագրգիռ կողմ լինելու մասին:

Տես «Ազատություն» ռադիոկայանի նյութը