Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը 2012 թ. դեկտեմբերի 7-ին մասնակցել և ելույթ է ունեցել Հայաստանում հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակի մշակմանը նվիրված ԵՄ խորհրդատվական խմբի հրավիրած կլոր սեղանին, որի ընթացքում քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու պետական պաշտոնյաները քննարկել են ապագա ռազմավարությունների մշակման տարբերակներ: Նրանք փորձել են համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե Հայաստանն ինչպես կարող է առաջ շարժվել գալիք ամիսների և տարիների ընթացքում:

Կլոր սեղանի ընթացքում մասնակիցները քննարկել են կոռուպցիայի պատճառների վերլուծության, ռազմավարությունների ձևավորման և հակակոռուպցիոն շրջանակն ամրապնդելուն ուղղված միջոցառումների հետ կապված լավագույն գործելակերպեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հակակոռուպցիոն շրջանակի և ռազմավարության մշակման գործում քաղաքացիական հասարակության ներգրավման հետ կապված ԵՄ հեռանկարներին:

ԵՄ փորձագետը ներկայացրել են դեռևս մշակման փուլում գտնվող խորհրդատվական փաստաթղթի ուրվագիծը: Այն ուսումնասիրում է Հայաստանի հակակոռուպցիոն ներկայիս շրջանակը և ներկայացնում հակակոռուպցիոն ռազմավարություններ մշակելու լավագույն գործելակերպեր: Փաստաթղթում վեր են հանվել այն խնդիրները, որոնք ուղեկցում են հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման գործընթացներին, և դիտարկվում է հակակոռուպցիոն ռազմավարությունների կառուցվածքների միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև ավելի լայն քաղաքական համատեքստի կարևորությունը ռազմավարության մշակման գործընթացում: Փաստաթուղթը կներկայացվի 2013 թ. ընթացքում հրապարակային միջոցառման ժամանակ:

Կլոր սեղանին ելույթ են ունեցել նաև դեսպան ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ժամանակավոր Մշտական ներկայացուցիչ Պատրիս Կյող-Բիզոն, ՀՀ Նախագահի աշխատակազմից Գեորգի Կուտոյանը, Էթիկայի հանձնաժողովից և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից ներկայացուցիչներ: