Ս. թ. դեկտեմբերի 5-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) անց է կացրել մամուլի ասուլիս Արմենիա Մարիոթ հյուրանոցում` հրապարակելու Թրանսփարենսի Ինթերնեշնլի 2012 թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը: ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է Կոռուպցիայի ընկալման 2012 թ. համաթվի հաշվարկման նոր մեթոդաբանությունը` 0-ից (բացարձակ կոռումպացված) 100-ի (բացարձակ մաքուր) սանդղակում` նախկինում 0-ից 10-ի փոխարեն: Հայաստանի ԿԸՀ այս տարվա համաթիվը հավասար է 34-ի` այդ համաթվով կիսելով 105-ից 112-րդ տեղերը 2012 թ. դասակարգման աղյուսակում ընդգրկված 176 երկրների շարքում:

Մանրամասների համար տես Մամուլի հաղորդագրությունը, ԿԸՀ 2012թ. աղյուսակը, Հաճախակի տրվող հարցերը կամ Թրանսփարենսի Ինթերնեշնլի ինտերնետային կայքը անգլերեն http://cpi.transparency.org/cpi2012/ հասցեում: