Օրենքը հնարավորություն չի տալիս մինչ պաշտոնական քարոզչությունն իրականացվող բարեգործությունն անօրինական համարել
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը` պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե արդյոք մինչ պաշտոնական նախընտրական քարոզչությունն իրականացվող բարեգործությունը կարելի է օրինախախտում համարել, տեղեկացրել է, որ աբսուրդ է, բայց կուսակցությունների կողմից իրականացվող բարեգործությունն այդ փուլում անօրինական գործունեություն չի համարվում և չի կարող որակվել որպես օրինախախտում:
Օրենքի համաձայն` անթույլատրելի է օգնություն բաժանելը պաշտոնական նախընտրական քարոզարշավի ընթացքում ապրիլի 8-ից: Իսկ մինչև ապրիլի 8-ը ստացվում է, որ ամեն բան կարելի է անել ըստ օրենքի լեզվի:

