Ստացվել են հայցվող տեղեկատվության պատասխանները
Տեղեկատվության ազատությունը Հարավային Կովկասում (մաս I) ծրագրի շրջանակում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) համագործակցում է ԹԻ Վրաստանի ու Ադրբեջանի մասնաճյուղերի հետ` յուրաքանչյուր հանրապետությունում տեղեկատվության ազատության ներկա վիճակի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով: Հետագա փուլում ԹԻ Վրաստանը Հարավային Կովկասում տեղեկատվության ազատության վիճակի վերաբերյալ անց է կացնելու համապարփակ համեմատական վերլուծություն` հիմնվելով տրամադրված տվյալների վրա:
ԹԻՀԿ-ը տարբեր գերատեսչությունների ուղարկել է քառասուն նամակ` համապատասխան ոլորտներին առնչվող բազմազան թեմաներով: Երեսունվեց նամակի պատասխան ստացվել է ժամանակին: Չորս նամակի պատասխան ուշացվել է տարբեր պատճառներով` սկսած նրանից, որ աշխատակիցը արձակուրդում էր, վերջացրած, որ դեռ չեն քննարկել պետի հետ:
Տես ծրագրի վերաբերյալ տեղեկություններ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ինտերներային էջում:

