Հրապարակվել է «Հայաստանում ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի կառավարման համակարգի վերլուծություն» զեկույցը
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հրապարակել է «Հայաստանում ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի կառավարման համակարգի վերլուծություն» զեկույցը։
Զեկույցը նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարությանը կատարելագործելու կոռուպցիոն հանցագործություններով արգելադրված, բռնագրավված և ապօրինի ծագում ունեցող գույքի կառավարման մեխանիզմները։ Հետազոտությունը գնահատում է գործող իրավական դաշտը և ընթացակարգերը՝ դրանց համապատասխանությունը միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին, ինչպես նաև վերհանում առկա խնդիրներն ու բացերը։
Զեկույցում ներկայացված են մի շարք առաջարկություններ՝ ուղղված կառավարման արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ մասնագիտացված կառույցի ստեղծում, «խելամիտ բռնագանձման» մոտեցման ներդրում, բաց տվյալների գործիքների կիրառություն և գույքի սոցիալական վերօգտագործման խթանում՝ հանրային շահի ապահովման նպատակով։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

