«Ականատես» դիտորդական նախաձեռնության շրջանակում իրականացվեց կարճաժամկետ դիտորդների դասընթացավարների վերապատրաստում, որի նպատակն էր ապահովել առաջիկա ընտրական գործընթացների արդյունավետ և որակյալ դիտարկում ամբողջ երկրում։

Վերապատրաստումը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ։ Դասընթացավարները մանրամասն ծանոթացան ընտրական գործընթացի հիմնական փուլերին՝

  • ընտրակարգին և ընտրական հանձնաժողովների գործունեությանը,
  • ընտրողների ցուցակների հետ աշխատանքին,
  • դիտորդների իրավունքներին, պարտականություններին և վարքագծի կանոններին,
  • քվեարկության օրվա կազմակերպմանը՝ նախապատրաստումից մինչև արդյունքների ամփոփում,
  • արձանագրությունների լրացման և անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման ընթացակարգերին,
  • բողոքարկման և ընտրական արդյունքների վիճարկման մեխանիզմներին,
  • ապացույցների հավաքագրման կարևորությանը։

Մայիս ամսվա ընթացքում վերապատրաստված դասընթացավարները ՀՀ բոլոր մարզերում կիրականացնեն կարճաժամկետ դիտորդների վերապատրաստումներ։

«Ականատես»-ի դիտորդները անհրաժեշտ գիտելիքներով և գործիքներով զինված կվերահսկեն ընտրատեղամասերը՝ նպաստելով ընտրությունների թափանցիկությանն ու վստահելիությանը։