2025 թ․ տարեկան և ծրագրային աուդիտների իրականացման մրցույթի հրավեր
Ընդհանուր տեղեկություններ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ.-ին և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողովրդավարական գործընթացները՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցիայից զերծ Հայաստանի։
ԹԻՀԿ նպատակներն են կանխարգելել կոռուպցիան, նպաստել իրավունքի գերակայությանը, պաշտպանել հանրային ռեսուրսները հանրային գույքի ու ֆինանսների պատասխանատու կառավարմանը և հանրությանը մատուցվող ծառայությունների արդյունավետությանը, խթանել օրինավորությունը քաղաքականության մեջ ազատ և արդար ընտրությունների կայացմանը, խթանել քաղաքացիական առաջնորդությունը։
Ծառայության նպատակ
ԹԻՀԿ-ը հրավիրում է աուդիտորական կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝
- Կազմակերպության 2025 թվականի տարեկան աուդիտի համար (եկամուտների շրջանառություն՝ 350,000,000 ՀՀ դրամ)
- Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության՝ Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի միջոցով ֆինանսավորվող «Հայաստանում քաղաքական բարեվարքության ամրապնդում» ծրագրի աուդիտի իրականացման համար (ծրագրի ժամկետ՝ 1 հոկտեմբեր 2025-31 մատր 2026, ծրագրային բյուջեն՝ 61,980,285 ՀՀ դրամ):
Ժամկետներ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026թ. հունվարի 15-ն է: Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել 2026թ․ փետրվարի 1-ից։
Տարեկան աուդիտի աուդիտորական եզրակացությունը և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2026թ. մարտի 16-ը։
Ծրագրային աուդիտը նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝
- 2025 թ. հոկտեմբեր–դեկտեմբեր — աուդիտորական եզրակացությունը ներկայացնել ոչ ուշ, քան 2026 թ. մարտի 16-ը։
- 2026 թ. հունվար–մարտ — աուդիտորական եզրակացությունը ներկայացնել ոչ ուշ, քան 2026 թ. մայիսի 18-ը։
Ակնկալվող արդյունքներ
- աուդիտորական եզրակացություն,
- աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարությանը» փաստաթուղթ,
- տեխնիկական գնահատում։
Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- աուդիտի իրականացման ժամկետ (30%),
- նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ և կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (30%),
- ծառայության արժեք (40%):
Դիմելու ընթացակարգ
Մրցույթին մասնակցելու համար աուդիտորական կազմակերպությունները պետք է հայերենով տեխնիկական և ֆինանսական հայտերը ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով։
Հայտերը պետք է ներառեն հետևյալ տեղեկատվությունն ու փաստաթղթերը և պետք է լինեն կնքված և ստորագրված՝
1. Տեխնիկական հայտ
ա) աուդիտորական կազմակերպության պորտֆոլիոն, ներառյալ՝ մրցույթի մասնակցի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, պետական գրանցման վկայականի, աուդիտորական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի պատճենները,
- ծառայությունների մատուցման բնութագիրը,
- պետական գրանցման վկայականի և աուդիտորական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի պատճենները,
- աուդիտորների ինքնակենսագրականները և աուդիտորների որակավորման և մասնագիտական
- վերապատրաստման վկայականների պատճենները,նախորդ հաշվետու տարվա ընթացքում իր կողմից պետական
- դրամաշնորհներ ստացած կազմակերպություններին
- նմանատիպ ծառայությունների մատուցման ցանկը,
- մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր
- կողմից մատուցվելիք ծառայությունների որակը,
- ծառայությունների մատուցման երաշխիքային ժամկետները:
2. Ֆինանսական հայտ
- ծառայությունների մատուցման ընդհանուր գինը (ներառյալ բոլոր տեսակի ծախսերը, այդ թվում՝ նաև հարկերը, տուրքերը և այլն) և վճարման ձևն ու պայմանները,
- մրցույթի մասնակցի հայեցողությամբ ծառայությունների մատուցման ֆինանսական կողմին վերաբերող այլ անհրաժեշտ տեղեկատվություններ և հիմնավորող փաստաթղթեր:
Հայտարարության պահանջներին չհամապատասխանող մրցույթի հայտերը, ինչպես նաև 2026թ. հունվարի 15-ից հետո ներկայացված մրցույթի հայտերը չեն դիտարկվելու, իսկ մերժվածները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով:
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով մինչև 2026թ․ հունվարի 15-ը:
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել գլխավոր հաշվապահ Գոհար Հայրյանին 095810709 հեռախոսահամարով:

