Նոր քաղաքական վերլուծություն՝ Արցախի տեղահանվածների աջակցության վերաբերյալ
ԹԻՀԿ նոր հրապարակումը գնահատում է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության արդյունավետությունը։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով հազարավոր արցախցիներ ստիպված լքեցին իրենց տները և ապաստան գտան Հայաստանում։ ՀՀ կառավարությունը տարբեր ծրագրերով աջակցում է նրանց՝ սոցիալական, տնտեսական և այլ ուղղություններով։
Բայց արդյոք այդ աջակցությունը բավարար չափով է արձագանքում տեղահանվածների իրական կարիքներին։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ)՝ համագործակցելով «Խաչեն» և «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ների հետ, իրականացրել են ուսումնասիրություն՝ պարզելու պետական աջակցության ծրագրերի իրական ազդեցությունն ու հասցեականությունը։
Ուսումնասիրության նպատակներն են՝
- Աջակցել ՀՀ կառավարությանը՝ գնահատելու իրականացվող ծրագրերի արդյունավետությունը
- Վերհանել հիմնական մարտահրավերներն ու ապահովել ժամանակին և բավարար արձագանք
- Աջակցել դոնոր համայնքին՝ օգնությունը նպատակային և արդյունավետ ուղղորդելու համար
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

