1870-ականներին Աբովյան փողոցում կառուցվեց Գրիգոր Ամիրյանի տունը։ Այն պարզապես շինություն չէ․ սա Երևանի պատմական հիշողության մի մասնիկ է, որն իր մեջ կրում է անցյալը և հիշեցնում՝ քաղաքներն ապրում են նաև իրենց հուշարձաններով։

Այսօր այս շենքը վտանգված է։ Չնայած հուշարձանի կարգավիճակին, այն կարող է վերածվել ևս մեկ կորցրած արժեքի։

2008 թվականին կառավարությունը որոշեց օտարել այս պատմական շենքը՝ գերակա հանրային շահի անվան տակ։ Սակայն օրենքը հստակ նշում է՝ եթե 7 տարվա ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկվում, այդ շահը այլևս չի համարվում գերակա։

Տվյալ դեպքում՝

  • շենքը այլևս չի կարող օտարվել,
  • կառուցապատողը կորցրել է իր իրավունքը,
  • սակայն հուշարձանը դեռ վտանգի տակ է։

Ժամանակն է, որ օրենքը ծառայի մշակույթին ու հասարակությանը, ոչ թե դրանց հաշվին հօդս ցնդի։

Երևանի պատմամշակութային հուշարձանների շտեմարանը հասանելի է այստեղ։