Ապրիլի 10-ին, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կրթական ծրագրի շրջանակում դասընթաց էր կազմակերպվել Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողների համար՝ «Ի՞նչ է կոռուպցիան և ինչպե՞ս խոսել դրա մասին տարրական դպրոցում» թեմայով։

Դասընթացը նախաձեռնվել էր ֆակուլտետի կողմից, որին մասնակցեցին մոտ 30 ուսանողներ։ Քննարկման առանցքում կոռուպցիայի երևույթի բնույթն էր, դրա պատճառներն ու հետևանքները։ Դասընթացի նպատակն էր ապագա մանկավարժներին ներկայացնել, թե ինչպես կարելի է տարրական կրթության մակարդակում ձևավորել հակակոռուպցիոն մտածողություն։

Մասնակիցները ծանոթացան այն մեթոդական հնարավորություններին, որոնք կօգնեն այս բարդ թեման ինտեգրել դասարանային աշխատանքում՝ երեխաների տարիքին համապատասխան ձևով։

Դասընթացը համադրեց տեսական գիտելիքն ու գործնական քննարկումները՝ նպաստելով ուսանողների՝ քննադատական մտածողության և սոցիալական պատասխանատվության հմտությունների զարգացմանը։