Հանրության գերակա շահի նպատակով սեփականության օտարման վերաբերյալ օրենսդրության խնդիրները
ԹԻՀԿ-ը հրապարակել է «Հանրության գերակա շահի նպատակով սեփականության օտարման վերաբերյալ օրենսդրության խնդիրները» քաղաքականության վերլուծությունը։
Վերլուծության նպատակն է վերհանել Հայաստանի Հանրապետությունում հանրության գերակա շահի հիմքով քաղաքացիների սեփականության օտարման առնչությամբ ծագող խնդիրներն ու մարտահրավերները և ներկայացնել օրենսդրական առաջարկություններ դրանք կանխարգելելու համար։
Հաշվի առնելով, որ հանրության գերակա շահի անվան տակ Հայաստանում շարունակվում են կոռուպցիոն դրսևորումները և մարդու իրավունքների կոպիտ խախտումները` հարցի կարգավորման համար պատշաճ օրենսդրական հիմքերի ստեղծումը օրհասական է։
Ակնկալվում է, որ վերլուծության արդյունքում ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի»իրականացման ընթացքում` մասնավորապես հիմք ընդունելով Գործողություն 3․14-ը, որը նախատեսում է վերանայել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը։
Ակնկալվում է, որ ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ կառավարությունը պատշաճ ընթացք կտան առաջարկներին՝ բարեփոխելու տվյալ ոլորտը և վերջ դնելու արատավոր երևույթներին։
Քաղաքականության վերլուծությունն իրականացվել է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։