Լրագրողնե՛ր, ընդդեմ կոռուպցիայի. Դասընթաց
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), հավատարիմ մնալով իր հակակոռուպցիոն կրթություն տարածելու առաքելությանը, նախաձեռնում է դասընթաց երիտասարդ լրագրողների համար։
Դասընթացի նպատակն է լրագրողներին տալ համապարփակ գիտելիքներ կոռուպցիայի և դրա ազդեցության վերաբերյալ, ծանոթացնել կոռուպցիայի պատճառներին, ռիսկերին և հետևանքներին։ Կոռուպցիայի լուսաբանումը հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն բաղադրիչներից է։
ԹԻՀԿ լրագրողական դասընթացին կարող են դիմել ինչպես երիտասարդ լրագրողները, այնպես էլ դեռևս ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսանող երիտասարդները։ Ընդունելությունը բաց է ՀՀ բոլոր մարզերի և Արցախից ժամանած լրագրողների համար։
Դասընթացի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կազմակերպությունը։ Այն տեղի կունենա Երևանից դուրս, մայիսի 31-հունիսի 2-ը:
Դասընթացի ավարտին ԹԻՀԿ փորձագետների մենթորությամբ մասնակիցները կպատրաստեն կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված հոդվածներ/լրատվական նյութեր։ Լավագույն նյութերի հեղինակները կարժանանան մրցանակների։
Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև մայիսի 19-ը լրացնելով հայտը։
Դասընթացը կազմակերպվում է Հայնրիխ Բյոլ hիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Դասընթացի բովանդակության համար պատասխանատու է ԹԻՀԿ-ը , և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ։