Ընթանում է «Կուսակցությունները և ֆինանսները Հայաստանում» եռօրյա դասընթացը
Արդեն երկրորդ անգամ Ծաղկաձորում ընթանում է «Կուսակցությունները և ֆինանսները Հայաստանում» եռօրյա դասընթացը, որի օրակարգում են քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության հետ կապված հիմնահարցերը։
Վերապատրաստվում են 40 ներկայացուցիչներ քաղաքական կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից և լրատվամիջոցներից։ Մեր դասընթացավարները մասնակիցներին ներկայացնում են կուսակցական համակարգերի մարտահրավերները, վերջիններիս ֆինանսավորման մեխանիզմներն աշխարհում և Հայաստանում մասնավորապես, վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումները քարոզարշավի ֆինանսավորման համատեքստում, լիազոր մարմինների աշխատանքն այս ոլորտում։ Քննարկումներին հաջորդում են նաև խմբային աշխատանքները։
Այս դասընթացի միջոցով մենք նպատակ ունենք խթանել քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ դրանով իսկ նպաստելով ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։
Դասընթացը կազմակերպվել է Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության՝ ՄԹ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսական աջակցությամբ՝ որպես ԱՅ ԷՖ Ի ԷՍ հաստատության կողմից իրականացվող՝ «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի մաս: