2024թ․ Մարտի 1-2, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Քաղաքացիական Հաբը Աղվերանում կազմակերպել էին Հայաստան – Արցախ քաղաքացիական հասարակության ֆորումը։

Ֆորումին բացման խոսքով հանդես եկան ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձ կատարելով արցախահայության այսօրվա խնդիրներին ու մարտահրավերներին

Ֆորումին մասնակցում էր նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկայացրեց Արցախի բնակչության բռնի տեղահանման և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առնչությամբ ձեռնարկած իրավական գործընթացները, ՀԿ-ների դերը և հնարավոր աջակցությունը։

Քննարկումների միջոցով վերհանվեցին արցախցիների՝ հայաստանյան կյանքին ինտեգրման մարտահրավերներն ու հնարավորությունները։

Առանձին քննարկման առարկան էր մեդիայի խոսույթը և դերը ինտեգրման ճանապարհին։

Ֆորումի հաջորդ օրը խմբային աշխատանքների միջոցով քննարկվեցին արցախյան ՀԿ-ների անելիքներն ու օրակարգը նոր իրավիճակում։

Ամփոփվեց երկօրյա ֆորումը Հայաստան - Արցախ ՀԿ-ների համագործակցության հնարավոր ձևաչափերի քննարկմամբ։