Արտաքին հաշվետվողականության մեխանիզմի գնահատուման վերաբերյալ զեկույցի հանրային քննարկում
Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիան կենտրոնի նախաձեռնած «Արտաքին հաշվետվողականության մեխանիզմի գնահատում` հանրակրթական ծրագրերի օրինակով» զեկույցի նախագծի հանրային քննարկումը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԹՀԻԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ծրագրի ղեկավար Գայանե Բաղդասարյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական հասարակության շրջանում հաշվետվողականության մեխանիզմների ամրապնդման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել էր հանրային քննարկումը, ինչպես նաև անդրադառնալով զեկույցի կարևորությանը հաշվետվողականության մեխանզիմի գնահատման գործընթացներում։
Զեկույցը ներկայացրեց փորձագետ Հայկ Բեջանյանը՝ անդրադառնալով «Հանրակրթություն» ծրագրին և դրա բյուջեին, հաշվեքննության գործընթացի օրենսդրական մեխանիզմներին և դրանցում առկա բացերին, ինչպես նաև ՀՀ Կառավարության և ՀՀ Ազգային ժողովի դերին՝ հաշվեքննությունների հիման վրա վերահսկողություն և հաշվետվողականության իրականացնելու գործում։
Միջոցառումը ամփոփվեց զեկույցի առաջարկությունների քննարկմամբ, որի ընթացքում պետական մի շարք մարմինների, ինչպես նաև ոլորտային ՀԿ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես եկան դիտարկումներով և առաջարկություններով։ Համապատասխան դիտարկումները և առաջարկությունները տեղ կգտնեն զեկույցում, որը շուտով կտեղադրվի ԹԻՀԿ կայքում և ֆեյսբուքյան էջում։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնդման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում: