Համակարգչային դասարանների հագեցվածությունը և հասանելիությունը Գեղարքունիքի մարզի դպրոցներում
Ներկայացնում ենք ԹԻՀԿ աջակցությամբ հանրակրթության ոլորտում իրականցված ևս մեկ մոնիտորինգային ծրագրի արդյունքները՝ ամփոփված «Համակարգչային դասարանների հասանելիությունը և հագեցվածությունը Գեղարքունիքի մարզի դպրոցներում» զեկույցում։ Մոնիտորինգն իրականացվել է «ԱԶԱՏ ԹՌԻՉՔ» սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից։
Զեկույցում հետազոտական թիմն անդրադարձել է համակարգչային դասարանների հագեցվածության և հասանելիության խնդիրներին՝ համեմատելով սահմանամերձ (Վարդենիս, Ճամբարակ) և ոչ սահմանամերձ (Գավառ) համայնքների դպրոցները։ Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման բացերին և հեռանկարներին, ինչպես նաև դասագրքերի արդիականությանը
Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնդման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։