Ներկայացվեց Ազգային ժողովի վերահսկողական գործառույթի գնահատման զեկույցի նախագիծը
Ս․թ․ նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիան կենտրոնի նախաձեռնած՝ «Ազգային ժողովի վերահսկողական գործառույթի գնահատման զեկույցի» նախագծի հանրային քննարկումը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԹՀԻԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական հասարակության շրջանում հաշվետվողականության մեխանիզմների ամրապնդման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագիրը, որի շրջանակներում էլ կազմակերպվել էր հանրային քննարկումը։ Սոնա Այվազյանն իր խոսքում շեշտադրեց վերահսկողական գործառույթի կարևորությունն ու իրականացման դժվարությունները, հույս հայտնելով, որ զեկույցը իր կարևոր տեղը կունենա պատգամավորների աշխատանքային գործունեության մեջ։
Այնուհետև, «ՍԱՆԿՈՒՍ» ծրագրի ղեկավար Գայանե Բաղդասարյանը ներկայացրեց զեկույցը` անդրադառնալով խորհրդարանական վերահսկողության հիմնական խոչընդոտներին, էթիկայի կանոնների և պատժամիջոցների բացակայությանը, խորհրդարանական վերահսկողության գործիքակազմերին, դրանց բացերին։ Անդրադարձ կատարվեց նաև ընդդիմադիր պատգամավորների համար վերահսկողության իրականացման խնդիրներին, ֆինանսական և հետօրենսդրական վերահսկողության բացերին, ինչպես նաև հանրություն-խորհրդարան կապին։
Միջոցառման վերջում ներկայացվեցին առանցքային առաջարկություններ, ինչից հետո պատգամավորները, պետական մի շարք մարմինների, ինչպես նաև ոլորտային ՀԿ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես եկան առաջարկություններով և նկատառումներով ուղված մշտական հանձնաժողովների գործունեությանը, անկախ մարմինների ղեկավար կազմի անկախության խնդիրներին, գրավոր և բանավոր հարցերի ինստիտուտին, հետօրենդրական վերահսկողությանը և այլն։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում: