Աշխատանքի սկիզբ և տևողություն՝ 25․07․2023 – 30․09․2023
Զբաղվածություն՝ շաբաթական 20-25 ժամ
Վայր՝ Երևան

Պայմանագիրը՝ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական


«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը փնտրում է ընտրական գործընթացներով հետաքրքրված անհատների, ովքեր կմիանան մեր թիմին և պատրաստակամություն կցուցաբերեն աջակցելու Երևան քաղաքում արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը՝ իրականացնելով նախընտրականև հետընտրական գործընթացների դիտարկման աշխատանքներ։

Դիտորդական առաքելություններին մասնակցության նախկին փորձը կդիտվի որպես առավելություն, սակայն հայտարարությունը բաց է Երևանում և մոտակա բնակավայրերում բնակվող բոլոր անհատների համար, ովքեր չեն անդամակցում ընտրություններին մասնակցող որևէ կուսակցությանև չունեն շահերի բախում ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության կամ թեկնածուի հետ։

Աշխատանքը հնարավոր է համատեղել ուսման կամ այլ աշխատանքի հետ։

Երկարաժամկետ դիտորդը պետք է ունենա՝

  • Բազային գիտելիքներ ընտրական գործընթացների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ընտրական հանձնաժողովների աշխատանքների և կուսակցությունների գործունեության դիտարկման համար։
  • Հետազոտական/մշտադիտարկման հմտություններ, որոնք անհրաժեշտ են դաշտային հետազոտությունների և փաստաթղթային տվյալների ուսումնասիրությանհամար։
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, որոնք անհրաժեշտ են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների, ԶԼՄ ներկայացուցիչների և փորձագետների հետ հարցազրույցների անցկացման համար, ընտրական գործընթացի համապատասխան դերակատարների հետ արդյունավետ համագործակցությանհամար։
  • Պլանավորման հմտություններ, որոնք անհրաժեշտ են նախընտրական քարոզարշավի միջոցառումների (օր.՝ հավաքներ, երթեր, մամուլի ասուլիսներ, բանավեճեր, և այլն) արդյունավետ դիտարկման համար։
  • Գրավոր հաղորդակցման, ՏՏ գիտելիքներ և հաշվետվություններ ներկայացնելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են մշտադիտարկման արդյունքների ամփոփման և օրական ու շաբաթական կտրվածքով սահմանված ձևաչափով հաշվետվություններ ներկայացնելու համար։

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • բարձրագույն կրթություն
  • հետազոտական և մշտադիտարկման առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • հայոց լեզվի գերազանց իմացություն
  • MS Word, MS Excel և Google drive-ի, ինչպես նաև տվյալների բազաների հետ աշխատելու հմտություններ

Լրացուցիչ հմտություններ

  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ
  • Նախաձեռնողականություն
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և նվիրվածություն
  • Սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
  • Ճկուն գրաֆիկով (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային ժամերից դուրս) աշխատելու պատրաստակամություն
  • Աշխատանքի մեկնարկից առաջ երկարաժամկետ դիտորդները կմասնակցեն 3-օրյա ինտենսիվ վերապատրաստման դասընթացի։

Ինչպե՞ս դիմել

Մինչև հուլիսի 6-ը ներառյալ [email protected] էլ․հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝ «թեմա» դաշտում նշելով «Երկարաժամկետ դիտորդ»։

  • Ինքնակենսագրական (հայերենով)
  • Հետաքրքրության նամակ(առավելագույնը 300 բառ)

Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի։

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի կողմից։ 2018թ․-ից սկսած այն դիտարկել է ՀՀ-ում տեղի ունեցած գրեթե բոլոր ընտրությունները:

Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով խտրականության որևէ դրսևորում, հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից:

Մեր գործունեության մասին ավելին իմանալու համար այցելեք՝ https://www.facebook.com/akanatesditord

https://transparency.am/