Կոռուպցիան և ՀՀ պաշտպանական համակարգը
Հաշվի առնելով ՀՀ առջև ծառացած մարտահրավերները, այսօր առավել քան ակտուալ է քննարկել պաշտպանական բնագավառի կոռուպցիոն դրսևորումները և դրանց կործանարար հետևանքները բանակի պաշտպանունակության հարցում։
Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Կոռուպցիան և ՀՀ պաշտպանական համակարգը խորագրով քննարկում։ Հանդիպման ընթացքում փորձագետներ Արմինե Մարգարյանը և Արտակ Քյուրումյանը երիտասարդների հետ խորքային քննարկում ծավալեցին անվտանգային ոլորտի կոռուպցիոն ռիսկերի, զինած ուժերի ժողովրդավարական վերահսկողության բացերի մասին։
Զրույցի ընթացքում հատկապես կարևորվեցին ԶՈՒ նկատմամբ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացումը, այս ոլորտի պետական գնումների գործընթացում չարաշահումների բացառումը, ԶՈՒ կադրային քաղաքականության մեջ հովանավորչության բացառումը։
Հակակոռուպցիոն կրթական ծրագրերն իրականացվում են Շվեդիայի կառավարության աջակցությամբ։