Բեռլին, 31 հունվարի, 2022թ․ - Այսօր Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը ցույց է տալիս, որ կոռուպցիան շարունակում է մոլեգնել Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ընդ որում տարածաշրջանի շատ երկրների համաթվերի արժեքները գրանցեցին իրենց պատմական նվազագույնը։

Հայաստանի ԿԸՀ 2022թ. արժեքը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է և հավասար է 46-ի՝ 3 միավորով պակաս նախորդ երկու տարիների (49 միավոր) արժեքից` 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ 2022թ․ Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը հավասար է 2.47-ի (2021թ․-ին այն հավասար էր 3.76-ի): Ինչպես նշվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային վերաբերյալ վերլուծության մեջ․ «Մի քանի տարի առաջընթաց գրանցելուց հետո, 2022թ․-ին Հայաստանի ԿԸՀ-ն երեք միավորով նվազել է, ինչն անհանգստացնող է։ Թեև այս նահանջը վիճակագրորեն նշանակալի չէ, այն արտացոլում է զսպումների և հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման և քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը։»

Մանրամասները ԿԸՀ 2022 էջում՝ https://transparency.am/hy/cpi/2022