Տեղական ինքնակառավարման մակարդակում հանրային մասնակցության հնարավորությունները
ԹԻՀԿ-ում կրթական գործընթացը չի դադարում։ Այս անգամ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում երիտասարդների մասնակցայնության խթանման նպատակով ԹԻՀԿ-ը դասընթաց էր կազմակերպել տեղական ինքնակառավարման մակարդակում հանրային մասնակցության թեմայով։
Եռօրյա դասընթացի օրակարգում էին տեղական ինքնակառավարման համակարգը և օրենսդրությունը, համայնքների մակարդակում որոշումների և քաղաքականությունների ընդունման գործընթացներում մասնակցության հնարավորությունները և մեխանիզմները, ինչպես նաև համայնքային տնտեսական զարգացման հնարավորությունները։
Դասընթացի նպատակն է բարելավել երիտասարդների գիտելիքները համայնքի և համայնքային իշխանությունների գործունեության վերաբերյալ, որոնք կօգտագործվեն համայնքներում զարգացման խնդիրների վերհանման և լուծումների առաջարկությունների մշակման նպատակով։
Հաջորդիվ, նախատեսվում է մեկնարկել հետազոտական ծրագրեր Արմավիրի և Գեղարքունիիքի մարզերում։
Սիվիլնեթի անդրադարձը դասընթացին։
Դասընթացն իրականացվել է «Երիտասարդների քաղաքացիական մասնակցության և սոցիալական պատասխանատվության խթանումը համայնքներում» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։