Մարդկային արտահոսքի և ներհոսքի միտումների փոփոխությունները ՀՀ-ում իրենց արտահայտությունն են ունենում հանրային կյանքի մի շարք ոլորտներում։ Նշված երևույթի վերաբերյալ հանրային կարծիքի վերհանման և ուսումնասիրության նպատակով սույն թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Մարդկային ներհոսք դեպի ՀՀ. ի՞նչ է փոխվել 2020 թվականից ի վեր» թեմայով մարզային քննարկում Արտաշատ համայնքում։ Մասնակիցները ներկայցրին ներհոսքի սոցիալ-տնտեսական հետևանքները՝ բերելով օրինակներ դրական և բացասական դրսևորումներով։ Փորձագետ Գևորգ Սահակյանը, մեկնաբանելով ներկայցված դրսևումները, մեջբերեց վիճակագրական տվյալներ և մասնագիտական հիմնավորումներ։
________________
Քննարկումը կազմակերպվել է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների գործընկերությամբ: