Համայնքների խոշորացման գործընթացը Գեղարքունիքի մարզում
Փետրվարի 25-ին Գավառ համայնքում կայացավ «Համայնքների խոշորացման գործընթացը Գեղարքունիքի մարզում, խոշորացման ընթացքը, փոփոխություններն ու խնդիրները» խորագրով մարզային քննարկումը, որն իրականացվում է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջականկներում։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին համայնքների խոշորացմանն առնչվող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններն ու գաղափարները։
Քննարկումը կազմակերպվել էր խոշորացման արդյունքում առաջացած փոփոխություններն ու դժվարությունները քննարկելու, համայնքային դերակատարների ակնկալիքներն ու մտահոգություննեը վերհանելու, առաջացած դժվարությունների լուծմանն ուղղված առաջարկություններ ձևակերպելու համար, որը կնպաստի խոշորացված համայնքի կառավարման գործընթացն արդյունավետ կազմակերպելուն։
Քննարկմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի, ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և ակտիվ քաղաքացիներ։
ԹԻՀԿ-ն իրականացնում է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագիրը, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։