ԹԻՀԿ-ը, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում, մենկարկել է մշտադիտարկման դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված հանրակրթության և, մասնավորապես, դպրոցներում հաշվետվողականության և կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Ծրագրերի մեկնարկը տրվել է 2022թ․-ի հունվարի 15-ից՝ մինչև վեց ամիս տևողությամբ։

Դրամաշնորհի շրջանակներում երեք ծրագրային թիմեր կդիտարկեն աշակերտական խորհուրդների, դպրոցի կառավարման խորհուրդների, ինչպես նաև դպրոցի արհմիությունների ձևավորման և գործունեության թափանցիկությունը, հաշվետվողականությունը և արդյունավետությունը, ներառյալ՝ դրանց անկախությունը, ինքնավարությունը, ներգրավվածությունը դպրոցների կառավարմանը՝ ուղղորդված ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ուսումնասիրությամբ։

Փաստահավաք և հետազոտական աշխատանքներից հետո թիմերը վերհանված խնդիրների հիման վրա կիրականացնեն հարցումներ, ֆոկուս-խմբային քննարկումներ և հարցազրույցներ շահառու խմբերի շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում նաև կիրականացվեն իրազեկման արշավներ՝ ուղղված դպրոցական խորհուրդներում անդամների լիազորությունների և պարտականությունների տեղեկացվածության բարձրացմանը։

Ծրագրային թիմերը աշխատանքների արդյունքները կամփոփեն մոնիտորինգային զեկույցներում, որտեղ համապարփակ կներկայացնեն վերհանված խնդիրները և կառաջարկեն լուծումներ։