«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» զեկույցի ներկայացում. Հրազդան
ԹԻՀԿ-ը, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի հետ համատեղ, իրականացրել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։ Հետազոտության արդյունքում պատրաստված զեկույցի նախնական տարբերակը ս.թ. հոկտեմբերի 17-ին Հրազդանում քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ` Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի աջակցությամբ։ Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ստացված առաջարկություններն ու դիտարկումները կներառվեն զեկույցի վերջնական տարբերակում։
Ծրագրի նպատակն է ՀՀ-ում համապատասխան մարմինների կողմից առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտման, հաշվառման կարգավիճակի ճանաչման, խնամքի ձևի որոշման, ուղղորդման, ինչպես նաև խնամքի և դաստիարակության, կրթության կազմակերպման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի վերհանումը և գնահատումը:
Տես նաև նախորդ քննարկումների մասին նյութը` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» զեկույցի ներկայացում. Արմավիր և Գավառ