«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» զեկույցի ներկայացում. Արմավիր և Գավառ
ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում 2016թ. նոյեմբերի 1-ից մեկնարկել է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» դրամաշնորհային ծրագիրը: ԹԻՀԿ-ն այն իրականացնում է ենթադրամաշնորհառու «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի հետ համատեղ, որը մեծ փորձ ունի ընտանեկան բռնության և մասնավորապես՝ բռնության ենթարկված, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին առնչվող հիմնահարցերի ուսումնասիրության ոլորտում: Հետազոտության արդյունքում պատրաստվել է զեկույց, որի նախնական տարբերակը ս.թ.հոկտեմբերի 10-ին Արմավիրում և հոկտեմբերի 11-ին Գավառում քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է ՀՀ-ում համապատասխան մարմինների կողմից առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտման, հաշվառման կարգավիճակի ճանաչման, խնամքի ձևի որոշման, ուղղորդման, ինչպես նաև խնամքի և դաստիարակության, կրթության կազմակերպման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի վերհանումը և գնահատումը: Ծրագրի տևողությունը 10 ամիս է, բյուջեն կազմում է 5,694,800 ՀՀ դրամ:
Մարզային քննարկումների ընթացքում ստացված առաջարկություններն ու դիտարկումները կներառվեն զեկույցի վերջնական տարբերակում։
Նկարներից առաջինը պատկերում է քննարկումը Արմավիրում, մյուսները` Գավառում





