Ս․թ․ սեպտեմբերի 26-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի իր գործընկեր Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) փորձագետների հետ համատեղ կազմակերպել էր աշխատանքային քննարկում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցում էին «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, ՀԲԸՄ-ի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչները։ Վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել ՀԿ օրենքի մշակման աշխատանքներին և ՀԿ-ների հետ մարզային հանդիպումների ընթացքում վեր են հանել իրավակիրառության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են օրենքի նորամուծություններով, մասնավորապես՝ ձեռնարկատիրական գործունեություն, կամավորների ներգրավման հնարավորություն, հաշվետվողականություն ՊԵԿ-ին, որպես լիազոր մարմին և այլն։ Փորձագետները քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացրել են իրենց տեսակետները՝ հիմնված միջազգային փորձի վրա։

Տես նաև Ձեռնարկատիրական գործունեություն և կամավորություն․ նորամուծություններ և հնարավորություններ ՀԿ-ների մասին ՀՀ օրենքում նյութը ԹԻՀԿ կայք էջում