Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը: Ս.թ. մայիսի 30-ին «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արևիկ Անափիոսյանը և փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը այն ներկայացրել են Վանաձորի ինֆոտանը:

Ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել հանրակրթական դպրոցներում վճարովի պարապմունքների, ներառական կրթության և դասագրքերի հրատարակման հետ կապված այն խնդիրները, որոնք կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում:

«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը շահագրգիռ կողմերի հետ ներկայացվել և քննարկվել է Երևանում մարտի 17-ին: Այն նաև ներկայացվել է Գյումրիում մայիսի 11-ին, Իջևանում` մայիսի 16-ին, Արմավիրում` մայիսի 17-ին և Վայքում` մայիսի 23-ին տեղի ինֆոտների աջակցությամբ: Մայիսի 23-ին ուսումնասիրությունը ներկայացվել է նաև Եղեգնաձորի ՔԵԿ-ում: Ս.թ. մայիսի 24-ին Հանրային քաղաքականության ինստիտուտի փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը և կրտսեր փորձագետ Գայանե Սարոյանն ուսումնասիրությունը ներկայացրել են Մարտունու ինֆոտանը: Ուսումնասիրությունը մայիսի 24-ին ներկայացվել է նաև Գավառի ՔԵԿ-ում: Մայիսի 31-ին ոլորտի շահառուների հետ հետազոտության ներկայացում-քննարկումները տեղ են ունենալու Արարատի ինֆոտանը և Արտաշատի ՔԵԿ-ում:

Տես նաև Lori TV-ի նյութը