«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության ներկայացում-քննարկումներ. Մարտունի, Գավառ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը: Ս.թ. մայիսի 24-ին ժ. 11:00-ին «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը և կրտսեր փորձագետ Գայանե Սարոյանն այն ներկայացրել են Մարտունու ինֆոտանը: Ուսումնասիրությունը մայիսի 24-ին ժ. 15:00-ին ներկայացվել է նաև Գավառի ՔԵԿ-ում:
Ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել հանրակրթական դպրոցներում վճարովի պարապմունքների, ներառական կրթության և դասագրքերի հրատարակման հետ կապված այն խնդիրները, որոնք կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում:
«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը շահագրգիռ կողմերի հետ ներկայացվել և քննարկվել է Երևանում մարտի 17-ին: Այն նաև ներկայացվել է Գյումրիում մայիսի 11-ին, Իջևանում` մայիսի 16-ին, Արմավիրում` մայիսի 17-ին և Վայքում` մայիսի 23-ին տեղի ինֆոտների աջակցությամբ: Մայիսի 23-ին ուսումնասիրությունը ներկայացվել է նաև Եղեգնաձորի ՔԵԿ-ում: