Խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը կարող է հաջողություններ ունենալ. Արմեն Գրիգորյան
Ազատություն TV-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը քննարկում է 2016 թ. գլխավոր իրադարձություններն ու 2017 թ. խորհրդարանական ընտրությունները: Գրիգորյանի կարծիքով` Հայաստանի կառավարման մոդելի համար խոր ճգնաժամային նշաններ հանդիսացող 2 կարևոր իրադարձությունները, որոնց շուրջ քաղաքական պրոցեսներն են ընթացել` հանգեցնելով կառավարության փոփոխությանը, ապրիլյան պատերազմն ու Սասնա ծռերի գործողություններն էին: Բարեփոխումների լուրջ քայլեր դեռ չեն կատարվում տնտեսության զարգացման ուղղությամբ` պահպանելով ստատուս քվոն:
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ընտրությունների ինստիտուտի կայացման գործում քաղաքացիական վերահսկողության և դիտորդական առաքելության կարևորությանը, նոր ընտրական օրենսգրքի առաջընթացին ու հետընթացին, հանրության հետ աշխատանքին, առաջիկա խորհրդարանի հնարավոր կուսակցություններին և խորհրդարանական խմբավորումներին, ինչպես նաև ընդդիմության խնդիրներին:
Մանրամասները` տեսանյութում