Ս.թ. հունիսի 21-23-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է «Համայնքի ավագանիները որպես տեղական ժողովրդավարական կառավարման առանցքային դերակատարներ» աշխատաժողովին և հանդես է եկել «Տեղական իշխանությունների էթիկան և հակակոռուպցիոն միջոցառումներ» թեմայով բանախոսությամբ, անդրադառնալով քաղաքական բարեվարքության եվրոպական սկզբունքներին և իրավիճակին Հայաստանում՝ ներառյալ ոլորտի օրենսդրությանն ու պրակտիկային, տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների բարեվարքության եվրոպական վարքականոններին:

Աշխատաժողովը կազմակերպվել է «Համայնքների ընտրված ներկայացուցիչների առաջնորդության ամրապնդում» ծրագրի շրջանակում, որը «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի բաղկացուցիչ մասն է, և իրականացվում է Եվրոպայի խորհրդի Տարածքային և տեղական իշխանությունների կոնգրեսի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից՝ Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ: