Պետական բյուջեից շարունակվում են միլիարդներ ծախսվել Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի վրա: Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ Արտակ Մանուկյանը կենտրոնի համար իրականացված թանկարժեք գնումները համարում է «պետական միջոցների անարդյունավետ ծախս»: «Իմեքս գրուպ»-ը որպես մատակարար ընտրվել է առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման եղանակով: Արտակ Մանուկյանի խոսքով, այս ընթացակարգը պետք է կիրառվի միայն խիստ հրատապության դեպքում, և նախարարությունը պետք է հիմնավորի, թե ինչու հնարավոր չի եղել մրցույթով իրականացնել գնումը:

Արտակ Մանուկյանն ասում է, որ կառուցվող շինությունն այնքան էլ ուսումնական կենտրոն չի հիշեցնում․ - «Ընդամենը չորս լսարան են, բայց այնտեղ ահռելի ենթակառուցվածքներ կան, բաղնիքներ, սաունաներ, ժամանցի վայրեր․․․ Եթե հիմնականում ժամանցի վայր է, չգրենք անունը ուսումնական կենտրոն: Գրենք, որ Ֆինանսների նախարարությունն իր աշխատակիցների համար ժամանցի վայր է ստեղծում»:

Տես նյութը Ազատություն ռադիոկայանի կայքէջում: