«Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի տեղեկանքի որակի բարելավմանն ուղղված ջատագովություն» ծրագրի շրջանակում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի համար մշակել է «Պետական գնումների աուդիտի վերաբերյալ ուղեցույց»: Ս.թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը հավանություն է տվել ուղեցույցին՝ հանձնարարելով աշխատակազմի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչությանը աշխատակազմի համար հատուկ դասընթացներ կազմակերպել և միջոցներ ձեռնարկել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող գնումների ոլորտի մեթոդաբանության զարգացման և կատարելագործման նպատակով: