Երիտասարդները կարող են առանցքային դեր են կատարում կոռուպցիայի դեմ պայքարում: Ուստիև Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), Երիտասարդ առաջնորդների դպրոցի հետ համագործակցելով, անց է կացրել «Կոռուպցիայի դեմ պայքարը և երիտասարդությունը» թեմայով ինտերակտիվ դասընթաց ս.թ. հունիսի 26-27-ին, որի նպատակն էր կոռուպցիայի և դրա դեմ պայքարի մասին գիտելիքների տրամադրումն ու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը: Դասընթացին մասնակցել է տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 15 երիտասարդ, որոնք բացի տեսական գիտելիքներ ստանալուց, միջոցառման ողջ ընթացքում ակտիվորեն ներգրավված են եղել քննարկումներում, բանավեճերում և դերախաղերում: Բազմազան մեթոդների կիրառմամբ ընթացած դասընթացը հնարավորություն է տվել պակերացում ունենալ ինչպես պետք է պայքարել կոռուպցիայի դեմ տարբեր իրավիճակներում:

Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին

  • Ինչ է կոռուպցիան
  • Կոռուպցիայի տեսակներ, պատճառներ և հետևանքներ
  • Կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրություններ
  • Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական բաղադրիչներ
  • Կոռուպցիան և դրա դեմ պայքարը Հայաստանում
  • Հակակոռուպցիոն ռազմավարություններ
  • Հակակոռուպցիոն մարմիններ
  • Միջազգային պարտավորություններ
  • Շահերի բախման կարգավորում

Դասընթացը վարել է ԹԻՀԿ ծրագրի օգնական Տաթևիկ Բարսեղյանը: Այն կազմակերպվել է Եվրոպական Միության աջակցությամբ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մոլդովայի ներկայացուցչության միջոցով իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում հասարակության ներգրավումը շահերի բախմանը վերաբերող քաղաքականության իրականացման դիտարկման գործընթացում» ծրագրի շրջանակում: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր: