ԱՐ հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագիրն անդրադարձել է «Հասարակական կազմակեպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին: 2014 թ. հոկտեմբերին օրենքի նախագիծը մշակվելուց և հանրությանը ներկայացվելուց հետո ՀԿ-ները սկսել էին բարձրաձայնել, որ օրենքն ավելի շատ վերահսկում է, քան կարգավորում: Այնուհետ նախագիծը բազմաթիվ լրամշակումներ է անցել: ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը կարծում է, որ ՀԿ գործունեությունը կարգավորող օրենքի նոր նախագիծը մեծ արտոնություններ է սահմանում, քան գործող օրենքը: Մինչդեռ հասարակական հատվածը տարբեր մոտեցումներ ունի դրա նկատմամբ, սակայն, ընդանուր առմամբ նոր նախագիծը նրանց չի գոհացնում: Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ սկզբնական մտավախությունը արդարացված էր և տեղին: Հրապարակայնության և հաշվետվողականության խիստ պահանջներ էին ներկայացված, սակայն այն ինչ սկզբում էր, վերջում փոխվել է: