Քիշնևյան հանդիպում «Հզորացման գործընկերներ» ծրագրի շրջանակում
2015 թ. հունվարից Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) սկսել է եռամյա «Հզորացման գործընկերներ» ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում, և Ուկրաինայում ավելացնել հանրային հաշվետվողականությունը և արդյունավետ քաղաքականության ստեղծումը հանուն կայուն զարգացման: Ծրագիրը ղեկավարվում է «Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության» (PASOS) կազմակերպությունների ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ: Տարբեր գործունեությունների, ներառյալ աշխատաժողովների, ուսուցողական սեմինարների, առցանց ուսուցման հարթակների և կոալիցիայի ստեղծման միջոցով ծրագիրը հզորացնում է կապերը քաղաքացիական հասարակության խմբերի միջև և բարելավում է նրանց կարողությունը՝ ներգրավելու քաղաքականության ստեղծման գործընթացում: Ծրագրի շրջանակում ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը, գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը և Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը մասնակցել են Քիշնևում ս. թ. մարտի 14-15-ին կայացած «Հանրային հաշվետվողականության հզորացում արդյունավետ ՔՀԿ հսկման գործունեության միջոցով» աշխատանքային հանդիպմանը:
Քիշնևի ժողովի ընթացքում գործընկերներն ու կառավարության նկատմամբ հսկողություն իրականացնող մյուս ՔՀԿ-ները գնահատել են իրենց համապատասխան երկրներում առաջնահերթությունները (քաղաքականության ուղղություններ, կառավարման մարտահրավերներ, ինստիտուցիոնալ արգելքներ/բարեփոխումներ) և ՔՀԿ-ների առջև ծառացած կազմակերպական մարտահրավերները՝ պլանավորված գործունեությունները «Հզորացման գործընկերներ» ծրագրի հետ հարմարեցնելու նպատակով:
«Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության» (PASOS) կազմակերպությունների ցանցին միացած 6 գործընկերներն են.
«Հանուն ժողովրդավարական Բելառուսի» կազմակերպության Բրյուսելի գրասենյակ
Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոն, Ադրբեջան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մոլդովա
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինա
Գործընկերություն հանուն թափանցիկության ֆոնդ ոչ առևտրային կազմակերպություն