ԴԱՀԿ ծառայության պետը չի թաքցնում, որ միլիոնատեր է
Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պետ Միհրան Պողոսյանը ունեցվածքի հայտարարագիր երբևէ չի ներկայացրել, սակայն դատական մի հայցից հստակ է, որ 38-ամյա գեներալը առնվազն միլիոնատեր է։ Միհրան Պողոսյանը դատարան էր դիմել՝ պահանջելով քաղաքացի Գևորգ Աֆանդյանից հօգուտ իրեն բռնագանձել պարտքով տված 5 միլիոն 146 հազար 842 դոլարը։ Այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանը հարցազրույց է վերցրել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական խորհրդատու Հերիքնազ Տիգրանյանից, ում կարծիքով Պողոսյանը կամ հաջողակ գործարար է, կամ էլ բիզնեսը զարգացնելու այլ ճանապարհ է գտել։
Տես հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում: