Ս. թ. սեպտեմբերի 10-ից 12-ը տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) Խորհրդի նիստ: Նիստին ներկա էին Խորհրդի անդամներ Լևոն Բարսեղյանը, Հայկակ Արշամյանը, Միքայել Հովհաննիսյանը, ինչպես նաև Արսեն Խառատյանը հեռահաղորդակցության միջոցով: Նիստը վարում էր Խորհրդի անդամ Լևոն Բարսեղյանը, քարտուղարությամբ` ԹԻՀԿ անդամ Քրիստինե Մարգարյանի: Ներկա էին նաև ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, փոխտնօրեն Սոնա Այվազյանը, կազմակերպության անդամներ՝ Սուրեն Սաղաթելյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Արթուր Ավթանդիլյանը: Նիստը շարունակվել է հաջորդ օրերին էլեկտրոնային հաղորդակցման տարբերակով, որին մասնակցել են Խորհրդի բոլոր անդամները, ներառյալ Արթուր Սաքունցը:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերն էին՝ Խորհրդի նախագահի ընտրությունը, ԹԻՀԿ անդամ Արևիկ Սարիբեկյանի անդամակցությունից դուրս գալու հարցը, փոփոխությունների կատարումը ԹԻՀԿ Մարդկային ռեսուրսների կանոնակարգում և վարչակազմակերպական կառուցվածքում, այլ հարցեր:

Եռօրյա նիստի արդյունքում Հայկակ Արշամյանը միաձայն ընտրվել է Խորհրդի նախագահ: Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ընդունվել է Արևիկ Սարիբեկյանի անդամակցությունից դուրս գալու դիմումը և որոշվել է հարցը ընդգրկել սեպտեմբերի 27-ին կայանալիք ԹԻՀԿ արթահերթ Ընդհանուր ժողովի օրակարգում, հաստատվել է Մարդկային ռեսուրսների կանոնակարգում նախատեսվող փոփոխությունները և Վարչակազմակերպական կառուցվածքը: Որոշվել է նաև անդամակցել Ընտրական գործընթացներով զբաղվող միջազգային կառույցներին, մասնավորապես Ընտրությունների դիտորդական առաքելության եվրոպական ցանցին (ENEMO):